Մենք հպարտությամբ ուզում ենք տեղեկացնել ՕՀՖԱՐ֊ի՝ երեխանների բերանի խոռոչի առողջության հիմնադրամի, պաշտոնական մեկնարկի մասին։ Այն պաշտոնապես գրանցվել է 2025 թ մարտին՝ Հայաստանում։ Արցախում ( Hand in Hand ՀԿ) ավելի քան 20 տարի հաջող գործունեություն ծավալելուց հետո, այժմ մենք վերադառնում ենք Հայաստան ՝ նոր նպատակներով, նոր խորհրդով և ամուր հիմնասյուներով։
Մեկ տարվա պատրաստությունից հետո՝ նոր սկիզբ
2024 թվականին կայացրել ենք որոշում ՝ վերսկսել աշխատանքները Հայաստանում։ Այնուհետև շուրջ մեկ տարի նախապատրաստեցինք հիմնադրամի վերագործարկման հիմքերը։ 2025 թվականին՝ մարտի 30-ին, ընտրվեց նոր վարչական խորհուրդը, որը մեծ հաճույքով կղեկավարի ՕՖՀԱՐ-ի գործունեությունը Հայաստանում։
Այսպիսով մեր առաքելությունն է՝ օգնել երեխաններին բերանի խոռոչի խնամքի առողջացման և բարելավման հարցում։ Մեր նպատակն է գործունեություն ծավալել հիմնականում Հայաստանի տարբեր մարզերում և անապահով համայնքներում։ Աշխատելու ոչ միայն բուժման, այլ նաև կանխարգելման , կրթության, հետազոտության ինչպես նաև պետական աջակցության ուղղություններով։
Մեկնարկի պաշտոնական միջոցառումներ – հուլիս 2025
Մեծ սիրով հրավիրում ենք մասնակցելու մեր մեկնարկային միջոցառումներին.
- 2025 թ. հուլիսի 7-ին ՝ Երևանում
- 2025 թ. հուլիսի 8-ին՝ Սյունիքում
Այս միջոցառումների շրջանակներում կհամախմբվեն առողջապահության ոլորտի մասնագետներ, գործընկերներ, նվիրատուներ և համայնքի անդամներ, որպեսզի միասին նշենք այս պատմական իրադարձությունը։
Մեր սպասվող ծրագրերը 2025 թվականին
🌐 Գործընկերությունների ստեղծում
Մենք պլանավորում ենք ձևավորել նոր տեղական և միջազգային համագործակցություններ ՝ հանրային ու մասնավոր ոլորտների, համալսարանների, բուժհաստատությունների և բարեգործական կազմակերպությունների հետ։
👩⚕️ Խորհրդատվական խորհրդի ձևավորում
Ստեղծվելու է խորհրդատվական խորհուրդ, որը կուղղորդի ռազմավարական որոշումներում։
🦷 Շարժական ատամնաբուժական կլինիկայի գործարկում (2025 թ. չորրորդ եռամսյակ)
Մեր շարժական կլինիկան իր ծառայությունները կմատուցի այս տարեվերջին (2025թ.)՝ երեխաներին տրամադրելով անվճար ծառայություններ բերանի խոռոչի խնամքի ինչպես նաև առողջացման համար Հայաստանի տարբեր շրջաններում։
💡 Մեր հիմնական գործունեության ուղղությունները
- Ակադեմիա֊մասնագիտական վերապատրաստումներ
- Կանխարգելում֊ հիգիենայի մասին իրազեկում։
- Խնամք֊ անվճար բուժսպասարկում
- Հետազոտություն֊ առողջապահական տվյալների ուսումնասիրություն։
- Քարոզչություն և շահերի պաշտպանություն֊ աջակցություն համակարգային բարեփոխումներին։
Շնորհակալություն մեր բոլոր աջակիցներին
Մեր խորին շնորհակալությունն ենք ուզում հայտնել բոլոր նվիրատուներին, հովանավորներին և անհատ աջակիցներին, ովքեր տարիներ շարունակ աջակցել են Hand in Hand ՀԿ֊ին և այժմ էլ Հայաստանում ՝ ՕՀՖԱՐ֊ի ստեղծման հիմքում պատրաստակամ են իրենց ներդրումն ունենալուն։
Միացե՛ք մեզ
👉 Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին
👉 Նվիրաբերե՛ք մեր գործունեությանը աջակցելու համար
👉 Կապվե՛ք մեզ հետ ցանկացած հարցով կամ առաջարկով