Ատամնասոֆթ

Ատամնաբուժական ամբողջական հարթակ՝ պացիենտների խնամքի, աշխատանքային գործընթացների, վերլուծության և ադմինիստրատիվ աշխատանքների համար։

Ի՞նչ է Ատամնասոֆթը

Ատամնաբուժական կլինիկայի կառավարում՝ հարմարեցված Ձեր աշխատելաոճին

Ատամնասոֆթը ատամնաբուժական կլինիկայի կառավարման ամբողջական հարթակ է, որը պարզեցնում է պացիենտների խնամքը, բուժման գործընթացները, այցերն ու հաշվետվությունների պատրաստումը՝ օգնելով ատամնաբուժական թիմերին աշխատել ավելի արդյունավետ։

Մեր տեսլականը

Բարելավել ատամների բուժումն ու խնամքը Հայաստանում՝ մասնագետներին տրամադրելով ամբողջական ծրագրային համակարգ

Խնամքի որակ

Ատամնասոֆթի նպատակն է բարելավել ատամների խնամքը՝ պացիենտների բուժման  պարզ ու հարմար գրանցմամբ, ատամնաշարի վիզուալ քարտեզագրմամբ, բուժման պլանավորմամբ, այցերի կազմակերպմամբ և կառավարմամբ։

Կլինիկական չափորոշիչներ

Մեր լուծումն ընդգրկում է ատամնաբուժության լավագույն կլինիկական չափորոշիչները, որոնք մշակվել են ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի և Բրազիլիայի միջազգային փորձագետների խորհրդի հետ համատեղ։

Տվյալների վերլուծություն

Այս գործիքը հնարավորություն կտա ատամնաբույժներին, ատամնաբուժական կլինիկաներին, հանրային առողջապահական ծրագրերին, ապահովագրական ընկերություններին և առողջապահության ազգային մարմիններին կատարել ատամնաբուժական համապարփակ վերլուծություն:

Հանրային առողջապահության գործիք

Ատամնասոֆթը նախագծված է բերանի խոռոչի առողջությանն ուղղված հանրային առողջապահական ծրագրերի, այդ թվում՝ ատամնաբուժական ստուգումների (սքրինինգների) իրականացման համար։

Համակարգային ազդեցություն

ՕՀՖԱՐ-ի երկարաժամկետ տեսլականն է հասնել համակարգային փոփոխությունների Հայաստանում՝ ներդնելով ատամնաբուժական էլեկտրոնային միասնական քարտ, որը հասանելի կլինի բոլոր ատամնաբույժներին։

Սոցիալական ներդրում

Ատամնասոֆթի մշակման և տարածման մեջ կատարված ներդրումները մենք դիտարկում ենք որպես նպատակային ուղղորդում՝ Հայաստանում բերանի խոռոչի ընդհանուր առողջության բարելավման համար։

Հնարավորություններ

Այն ամենը, ինչ անհրաժեշտ է ժամանակակից ատամնաբուժական կլինիկային

01

Պացիենտների կառավարում

Պացիենտների տվյալների ավտոմատացված կամ ձեռքով ներմուծում, պացիենտների խելացի ցուցակներ, բուժման կարգավիճակի վերահսկում, ինչպես նաև պացիենտի պրոֆիլի և վարչական տեղեկատվության կառավարում։

02

Կլինիկական աշխատանքային գործընթացներ

Հիվանդության պատմության գրանցում, ատամնաշարի թվային քարտեզագրում, այցերի պլանավորում, համաձայնության կառավարում, բուժման կառավարում, էլեկտրոնային դեղատոմսեր, էլեկտրոնային ուղեգրում, կլինիկական և ռենտգեն նկարներ։

03

Այցերի կառավարում

Այցերի ավտոմատացված կամ ձեռքով ամրագրում, օրացույցի դիտման ռեժիմներ, ժամադրման տեսակավորում՝ ըստ միջամտությունների, և ուշացումների վերահսկում իրական ժամանակում։

04

Ֆինանսներ և հաշվապահություն

Անհատականացված գնացուցակ, գների ավտոմատ հաշվարկ, վճարումների վերահսկում, զեղչերի կիրառման հնարավորություն և ապահովագրական հայտերի ավտոմատացում։

05

Վերլուծություն և հաշվետվություններ

Լիովին ավտոմատացված վերլուծական վահանակներ, կլինիկական KPI-ներ, DMFT ցուցանիշի հաշվարկ, ակտիվության վերահսկում, հաշվետվությունների կազմում և տվյալների բազայի արտահանում։

06

Անվտանգություն և հասանելիության վերահսկում

Անձի նույնականացում, դերերով պայմանավորված հասանելիության իրավունքներ բժիշկների և կլինիկայի ադմինիստրատորների համար, տվյալների վերծանում (վերծանման ծածկագրում)։

Սկսե՛ք հիմա

Պատրա՞ստ եք արդիականացնել Ձեր ատամնաբուժական կլինիկան

Անկախ նրանից՝ ղեկավարում եք մեկ կլինիկա, թե կառավարում եք ատամնաբուժական ծրագրեր տարբեր վայրերում, Ատամնասոֆթը հեշտությամբ հարմարեցվում է Ձեր կարիքներին:

 

Կապ հաստատեք մեզ հետ՝ պարզելու, թե ինչպես Ատամնասոֆթը կարող է ծառայել Ձեր կազմակերպությանը: