Քսան տարվա նվիրում։ Սիրով , խնամքով և անվերապահ ծառայությամբ ստեղծված ժառանգություն։ Մենք մեծ պատվախնդրությամբ և պատասխանատվությամբ, ավելի քան քսան տարի անվճար հոգացել ենք Արցախի Հանրապետության հայ երեխաների բերանի խոռոչի առողջության մասին։
Ամեն ինչ սկսվեց մի տեսլականով ՝ Հայ ատամնաբույժների միջազգային ասոցիացիայի(AIDA) նախաձեռնությամբ, որը հիմնադրվել է 1995 թվականին՝ Բոստոնում ՝ նպատակ ունենալով համախմբել սփյուռքի հայ ատամնաբույժներին կարևոր առաքելության շուրջ։
1998-ին նոր կլինիկա բացեցինք Շուշիում, իսկ 2004-ին հիմնեցինք Hand in Hand ՀԿ-ն՝ ընդլայնելու մեր մարդասիրական առաքելությունը։ Հաջորդ տարի բացվեցին անվճար կլինիկաներ Հադրութում և Մարտունիում՝ ստեղծելով խնամքի համաչափ ցանց։
Մեր շարժական կլինիկայի ծրագիրը Արցախում
Բայց մեր ամենամեծ նորարարությունը ՝ 2006-ին՝ Արցախում, առաջին և միակ ատամնաբուժական շարժական կլինիկայի գործարկումն էր։ Մեր կլինիկան այցելել է մոտ 11 հեռավոր գյուղեր՝ տրամադրելով կանխարգելիչ և բուժական ծառայություններ այն երեխաներին, ովքեր ունեին մեր կարիքը։ 2023 թվականը ներառյալ , մեր շարժական կլինիկան ամեն տարի օգնում էր ավելի քան 20 000 երեխայի։ Ընդհանուր առմամբ անցկացվում էր 100 000 խորհրդատվություն։
Սա մեզ համար պարզապես առողջապահություն չէր ։ Այն կարեկցանքի կամուրջ էր։ Մենք որդեգրել էինք հետևյալ սկզբունքը. հավատարմություն, հավասարություն և երեխաների արժանապատվության պաշտպանություն։ Մենք աշխատել ենք միայն օգնելու նպատակով։ Գյուղերում, դպրոցներում, տներում մենք տրամադրել ենք անվճար բուժում, դաստիարակություն և ինչու ոչ նաև հույս։
Բայց 2023թ. մեր առաքելությունը Արցախում դադարեցվեց ՝առաջ եկած ողբերգությամբ և բռնությամբ ։ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ցեղասպանությունից և բռնազավթումից հետո մենք հարկադրված էինք դադարեցնել մեր գործունեությունը։ Մեր կլինիկաները Լաչինում, Շուշիում, Մարտունիում, Հադրութում և մեր սիրելի շարժական կլինիկան այլևս չգործեցին։ Մեր բոլոր ռեսուրսներն ու ստեղծածը բռնազավթվել են Ադրբեջանի կողմից։
Մենք կրում ենք այս կորստի ցավը։ Բայց մենք նաև կրում ենք այդ 20 տարիների անխախտ ժառանգությունը․
-
Առանց ցավի ժպիտներով երեխաներ
-
Հանգստությամբ լի ծնողներ
-
Կամավորների անհոգ նվիրում
-
Եվ ,իհարկե , Արցախի ոգին՝ յուրաքանչյուր հայ երեխային խնամքի պարագայում։
Նոր Գլուխ․ ՕՀՖԱՐ
2025թ մենք սկսում ենք ՕՀՖԱՐ ծրագիրը՝ Հայ երեխաների բերանի խոռոչի առողջության հիմնադրամի գործունեությունը Հայաստանում։ Մեր նպատակը անփոփոխ է՝ ապահովել, որ յուրաքանչյուր հայ երեխայի համար՝ անկախ բնակության վայրից, հասանելի լինի որակյալ և հիմնական ատամնաբուժական ծառայությունները ։ Արցախի ոգին ուղղորդում է մեզ։ Նրա երեխաները ներշնչում են բոլորիս։
Մենք շարունակում ենք մեր առաքելությունը ավելի մեծ վճռականությամբ։
Մենք փառաբանում ենք անցյալը՝ կառուցելով ապագան։
Միացե՛ք մեզ
👉 Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին
👉 Նվիրաբերե՛ք մեր գործունեությանը աջակցելու համար
👉 Կապվե՛ք մեզ հետ ցանկացած հարցով կամ առաջարկով