ՕՀՖԱՐ-ը դասընթացներ է անցկացնում ատամնաբույժների և ընտանեկան բժիշկների համար

 

ՕՀՖԱՐ-ի խորհրդի անդամ բժիշկ Առնոլդ Վայսը Երևանում անցկացրեց երկու կարևոր դասընթաց՝ նախատեսված մանկական օրդինատոր- ատամնաբույժների և ընտանեկան բժիշկների համար։

 

Մեր առաջին դասընթացը՝ ԵՊԲՀ  մանկական ատամնաբույժ օրդինատորների համար

 

2025 թվականի հուլիսի 14-ին, ՕՀՖԱՐ-ի պաշտոնական բացումից ընդամենը մեկ շաբաթ անց, դոկտոր Արնի Վայսը Երևանի պետական բժշկական համալսարանի Ատամնաբուժական ֆակուլտետի օրդինատորների համար անցկացրեց  դասընթաց։

Դասախոսության թեման էր`
«Բանավոր հանգստացնող միջոցների կիրառում: Բառ

ընդդեմ դեղամիջոցների. երեխաների վարքագծի կառավարումն ու հաջող խնամքի հնարները»

 

Երկրորդ դասընթացը՝ ընտանեկան բժիշկների համար


 

2025 թվականի սեպտեմբերի 24-ին՝ «Առողջություն հանուն Հայաստանի» հիմնադրամի հետ համագործակցությամբ, դոկտոր Առնոլդ Վայսը անցկացրեց երկրորդ դասընթացը՝ «Մանկական ատամնաբուժություն մանկաբուժի համար» թեմայով։


Դասընթացը անցկացվեց առցանց ձևաչափով՝ HFA-ի կողմից Հայաստանի մարզերի առաջնային օղակի բժիշկների հետ անցկացվող առաջնորդության ծրագրի մասնակիցների Առաջին խմբի համար

 

Այլ նորություններ