ՕՀՖԱՐ-ը մասնակցել է Համաշխարհային հայկական բժշկական կոնգրեսին (2025)

 

Մենք մասնակցեցինք մեր առաջին Համաշխարհային հայկական բժշկական կոնգրեսին, որը տեղի ունեցավ Մադրիդում։

 

Համաժողովի ընթացքում համագործակցեցինք բերանի խոռոչի հիգիենայով զբաղվող տարբեր կազմակերպությունների հետ՝ մշակելու Հայաստանում բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելման ազգային ռազմավարության համընդհանուր տեսլականը։

Մեր թիմը՝բժիշկ Առնոլդ Վայսի,բժիշկ Բերջ Քիլաջիանի, բժիշկ Սիրիլ Թախտաջիանի և բժիշկ Արամ Սիրաքիանի մասնակցությամբ, հնարավորություն ունեցավ հանդիպելու նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին, ինչպես նաև AMIC կոմիտեի անդամներին՝ Վիկեն Սեպիլիանին (բժշկական գիտությունների դոկտոր, FACOG), Ջերի Մանուկյանին և Լիլիան Գրիգորյանին։

 

Այս միջոցառումը հիանալի մեկնարկային հարթակ էր՝ նախքան մեր պաշտոնական հանրային ելույթը, որը նախատեսված է 2025 թվականի հուլիսի 7-ին՝ Երևանում:

 

Այլ նորություններ