2026 թվականի մայիսի 21-ին ОՀՖԱՐ—ը ԱՄՆ—ում կազմակերպեց իր առաջին բարեգործական և իրազեկման միջոցառումը՝ «Առողջ ժպիտների ստեղծում», որը տեղի ունեցավ Արլինգթոնի Հայկական մշակութային հիմնադրամում (Armenian Cultural Foundation, Arlington, MA)։
Երեկոն համախմբեց Բոստոնի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչներին, առողջապահության ոլորտի մասնագետներին, ОՀՖԱՐ-ի բարեկամներին և աջակիցներին՝ միավորված մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ նպաստել Հայաստանի երեխաների բերանի խոռոչի առողջության բարելավմանը։ Միջոցառումը կարևոր քայլ էր սփյուռքի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման, ինչպես նաև հիմնադրամի գործունեության ընդլայնման ճանապարհին։
Երեկոյի մշակութային ծրագիրը ներկայացրին միջազգային ճանաչում ունեցող ջութակահարուհի Սոֆյա Վարդանյանը և դաշնակահարուհի Լիլիթ Կարապետյան—Շուգարյանը։ Նրանց կատարումները՝ Յ. Ս. Բախի, Վ. Ա. Մոցարտի և Կոմիտասի ստեղծագործություններից, յուրահատուկ ջերմություն և մշակութային շունչ հաղորդեցին միջոցառմանը։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց ОՀՖԱՐ-ի առաքելությունը՝ խթանել կանխարգելիչ ստոմատոլոգիական խնամքը, բարձրացնել երեխաների բերանի առողջության վերաբերյալ իրազեկվածությունը և ընդլայնել որակյալ ստոմատոլոգիական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի երեխաների համար։ Մասնակիցների ակտիվ ներգրավվածությունն ու աջակցությունը ևս մեկ անգամ հաստատեցին, որ միասնական ջանքերով հնարավոր է իրական փոփոխություններ բերել բազմաթիվ երեխաների կյանքում։
Սրտանց շնորհակալություն ենք հայտնում բոլոր հյուրերին, նվիրատուներին, կամավորներին և աջակիցներին, ովքեր իրենց ներկայությամբ և վստահությամբ նպաստեցին միջոցառման հաջողությանը։ Ձեր աջակցությունն օգնում է ОՀՖԱՐ-ին շարունակել իր գործունեությունը և ավելի շատ երեխաների պարգևել առողջ ու գեղեցիկ ժպիտ։
Միասին մենք ստեղծում ենք առողջ ժպիտներ և ավելի առողջ ապագա Հայաստանի երեխաների համար։